Ալբանիայի ազգային պատմական թանգարան
Ալբանիայի ազգային պատմական թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան, պատմության թանգարան և մշակութային արժեք |
Երկիր | Ալբանիա |
Տեղագրություն | Տիրանա |
Ղեկավարության նստավայր | Տիրանա, Ալբանիա |
Հասցե | Սկանդերբեգի հրապարակ |
Հիմնադրվել է | 1981 |
Կայք | mhk.gov.al/en/homeen/(անգլ.) |
Ալբանիայի ազգային պատմական թանգարան (ալբ․՝ Muzeu Historik Kombëtar), պատմական թանգարան Տիրանայում, Ալբանիա։ Բացվել է 1981 թվականի հոկտեմբերի 28-ին, ունի 27000 քառակուսի մետր տարածք, մինչդեռ ցուցահանդեսների համար հասանելի է 18000 քմ։
Թանգարանի մուտքի վերևում պատկերված է «Ալբանացիները» վերնագրով մեծ որմնանկարային խճանկար, որը պատկերում է Ալբանիայի պատմության հնագույն և ժամանակակից գործիչներին[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացվել է 1981 թվականի հոկտեմբերի 28-ին։ Զբաղեցնում է 27 000 կմ տարածք, որից 18 000 նախատեսված է ցուցադրությունների համար։
Թանգարանը բաղկացած է հետևյալ սրահներից.
- Հնագիտության սրահ
- Միջին դարերի սրահ
- Վերածննդի դարաշրջանի սրահ
- Անկախության սրահ
- Իկոնոգրաֆիայի սրահ
- Հակաֆաշիստական պատերազմի ազգային ազատագրական սրահ
- Կոմունիստական ահաբեկչության սրահ
- Մայր Թերեզայի սրահ
Հնագիտության սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտության սրահը թանգարանի ամենակարևոր տաղավարներից է՝ 585 նմուշներով։ Ցուցադրությունը սկսվում է ուշ Պալեոլիթ շրջանից և ավարտվում վաղ միջնադարով (IV-VIII դարեր)։ Ցուցադրված են առարկաներ Նեոլիթյան ծաղկուն դարաշրջանից մինչև 4-րդ հազարամյակի կեսերը։
Ցուցադրված են արծաթե և բրոնզե մետաղադրամներ, որոնք հայտնաբերվել են մ.թ.ա IV-IV-րդ դդ.։ Հատկապես տպավորիչ է Ապոլլոն Աստծո հսկայական արձանը։ Հետաքրքրական է «Դուրրասի գեղեցկուհին» խճանկարը (մ.թ.ա IV դար), Արտեմիսի գլուխը (մ.թ.ա III դար), մարդու կրաքարե գլուխը (IV|մ.թ.ա V դար), կարմիր պատկերներով նկարազարդված ծաղկամաններ։
Միջին դարերի սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս սրահում այցելուները կարող են տեսնել Ալբանիայի տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային զարգացումները VI-XV դարերում։ Սրահում հատուկ անկյուն է հատկացվել Principality of Arber-ին, Epitaph of Gllavenica-ին (1373)։ Լուսանկարների, փաստաթղթերի միջոցով ցուցադրվում է ալբանացիների դիմադրությունը Օսմանյան կայսրության դեմ։
Վերածննդի դարաշրջանի սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերածննդի դարաշրջանի սրահում առկա են բնօրինակ առարկաներ՝ փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, ազգային դրոշներ, զենքեր, պարտատոմսեր և այլ մշակութային առարկաներ։ Առարկաների մեծ մասը Ալբանիայի մշակույթի և պատմության ազգային խորհրդանիշներ են։ Սրահում ցուցադրված առարկաները վերագրվում են XIX դարի կեսերից մինչև 1912 թվական։
Անկախության սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախության սրահում ներկայացված են Անկախության հռաչակագրի պատմական պահերը 1921-1939 թթ.։
Իկոնոգրաֆիայի սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացված են Ալբանիայի հետ բյուզանդական արվեստի շուրջ 70 նմուշներ։
Հակաֆաշիստական պատերազմի ազգային ազատագրական սրան
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս սրահում ներկայացված են 220 նմուշներ, որոնք արտացոլում են 1920 թվականից մինչև 1945 թվական Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ։
Կոմունիստական ահաբեկչության սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունիստական ահաբեկչության սրահը բացվել է 2012 թվականին։ Այստեղ ցուցադրված են փաստաթղթեր, լուսանկարներ և առարկաներ, որոնք պատականում են Ալբանիայի 1945-1990 թթ. միակուսակցական համակարգին։
Մայր Թերեզայի սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս սրահը նվիրված է Մայր Թերեզայի ընտանիքին, կյանքին և գործունեությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Austin, Robert (2005). «Albania». In Frucht, Richard C. (ed.). Eastern Europe: An introduction to the people, lands, and culture. ABC-CLIO. էջեր 720. ISBN 9781576078006.
- ↑ Sawyer, Andrew (2014). «National Museums in Southeast Europe:(En) countering Balkanism?». International Journal of Politics, Culture, and Society. 27 (1): 115–127. doi:10.1007/s10767-013-9160-9. S2CID 143125054. "In Tirana, Albania’s National History Museum, itself a product of Hoxha’s regime, reaches back to antiquity in a notable mural above the entrance, yet the central figure (a woman) is flanked by a worker and a partisan, making this ultimately a modern moment."
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2014-12-13 Wayback Machine
- www.mhk.gov.al
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբանիայի ազգային պատմական թանգարան» հոդվածին։ |
|